Հանսի Ֆլիկն ընդգծել է Ինիգո Մարտինեսի սահընկման կարևորությունը «Լեգանեսի» դեմ հանդիպման վերջում։ Լա Լիգայի 31-րդ տուրում «Բարսելոնան» 1-0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»:
«Ինձ համար լավագույն պահը ոչ միայն գոլն էր, այլ նաև Ինիգոյի վերջին սահընկումը, որն անհավանական էր: Ես այն տոնեցի գոլի պես, բոլորն էլ այդպես նշեցին: Դա կատարյալ ստացվեց: Երեք միավորը երեք միավոր է: Դա ֆանտաստիկ է, ես իսկապես երջանիկ եմ և շատ հպարտ եմ իմ թիմով»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչն իր հետխաղյա մամուլի ասուլիսում։
Տանտերերը կարող էին հավասարեցնել հաշիվը խաղավերջում, սակայն «կապտանռնագույնների» նախկին հարձակվող Մունիր Էլ-Հադադիի առաջխաղացումը կասեցրեց «Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը՝ փայլուն սահընկումով։