«Լիվերպուլը» կարող է դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն հաջորդ կիրակի՝ ապրիլի 20-ին, եթե հաղթի «Վեսթ Հեմին» առաջնության 32-րդ տուրում (ապրիլի 13) և «Լեսթերին» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում (ապրիլի 20):
Ընդ որում, երկրորդ տեղում ընթացող «Արսենալը» Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում (ապրիլի 20) պետք է պարտվի «Իպսվիչին»: Այդ դեպքում մերսիսայդցիները կհավաքեն 79 միավոր, և եթե նույնիսկ «զինագործները» հաղթեն մնացած բոլոր հինգ խաղերում, ապա կարող են վաստակել առավելագույնը 78 միավոր։
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում կայանալու է «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը, որն այդ պահին կարող է ոչ մի նշանակություն չունենալ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։