Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի որոշման մասին՝ մերժել «Լոս Բլանկոսի» խնդրանքը՝ Լա լիգայի 31-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումը կիրակիի (ապրիլի 13) փոխարեն տեղափոխել շաբաթ (ապրիլի 12):
Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, իսպանական գրանդը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի «Արսենալի» հետ։
— Քառորդ եզրափակչի ութ մասնակիցներից «Ռեալը» միակ ակումբն է, որը կխաղա կիրակի օրը: Հասկանու՞մ եք, թե ինչու այս հանդիպումը չտեղափոխվեց շաբաթ։
— Ոչ, մենք դա չենք հասկանում: Բայց կա այն, ինչ կա։ Սա տեղի է ունենում ամբողջ մրցաշրջանի ընթացքում… անհասկանալիորեն: Բայց ճշմարտությունն այն է, որ մենք կունենանք ավելի քան 72 ժամ հանգիստ։ Այնպես որ, մենք չենք կարող բողոքել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Ալավեսը» դեմ չէ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը շաբաթ օրը տեղափոխելուն։