Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի ապագան դեռևս անորոշ է։
Ավելի վաղ գերմանացին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա խաղացողը շատ լավ առաջարկներ է ստացել Իտալիայից, սակայն իրադարձությունների ամենահավանական զարգացումն այն է, որ Մյուլերը տեղափոխվի MLS կամ ավարտի կարիերան։
Նշվում է, որ «Ալիանց Արենայում» նրա հրաժեշտի հանդիպման օրը դեռ նախատեսված չէ։
Մյուլլերը Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական համակարգի սան է: Նա ակումբում անցկացրել է 25 տարի։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 37 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։