«Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար է «Լիոնի» 21-ամյա կիսապաշտպան Ռայան Շերկիի համար պայքարում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն, ֆրանսիացի ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը «կարմիր սատանաների» համար կարող է արժենալ 20 միլիոն ֆունտ ստերլինգ: Ընդգծվում է, որ Շերկիի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև Պրեմիեր լիգայի այլ ակումբներ, այդ թվում՝ «Լիվերպուլը»։ Կիսապաշտպանով ավելի վաղ հետաքրքրություն էր ցուցաբերել ՊՍԺ-ն։
Այս մրցաշրջանում Շերկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: