Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու մասին հարցին։
«Մեղուների» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը կատակով հարցրեց Մյուլերին. «Չե՞նք կարող քեզ բերել Դորտմունդ»:
Հարձակվողը պատասխանել է. «Իմ տրանսֆերն այդ ակումբ կշփոթեցնի տեղի երկրպագուներին. երկրպագուները չեն իմանա՝ գարեջուր շպրտե՞ն ինձ վրա, թե՞ վարդեր»։
Ավելի ուշ լրագրողները Մյուլերին հարցրին, թե արդյոք Կելը հրավիրել է նրան «Բորուսիա»:
«Ոչ: Նա ասաց, որ «Բավարիայից» ֆուտբոլիստներ ձեռք բերելը սովորաբար նրանց օգուտ չի տալիս», — ասել է 35-ամյա ֆուտբոլիստը Bild-ին: