«Մոնակոյի» վինգեր Մագնես Ակլիուշը հետաքրքրել է եվրոպական գրանդներին: 23-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին ուշադիր հետևում են ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները, հայտնում է L’Equipe-ը։
Երկու ակումբներն էլ դիտարկում են այս ամառ ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։
Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 40 միլիոն եվրո։