«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին» և «Բարսային» տրանսֆերի համար կառաջարկի 275 միլիոն եվրո։
Նշենք, որ տեղափոխության դեպքում Յամալի տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկարժեքը ֆուտբոլի պատմության մեջ։
Այս մրցաշրջանում Լամին Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։