«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբների ֆանտաստիկ առաջարկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի համաձայն՝ Եգիպտոսի հավաքականի հարձակվողին առաջարկվել է ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ աշխատանքային պայմանագիր։ Համաձայնագրի ժամկետը չի նշվում։
Սակայն Սալահը երկարաձգել է պայմանագիրը «կարմիրների» հետ, որտեղ նրա աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն ֆունտ՝ հաշվի առնելով տարբեր բոնուսները։
Երկու տարվա գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 40 մլն ֆունտ: