«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը համաձայնել է երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է RAC1-ը։
Աղբյուրի տվյալներով՝ գերմանացի մասնագետը հավանություն է տվել «կապտանռնագույնների» հետ պայմանագրի երկարաձգմանը՝ մինչև 2027 թվականի կեսը։
Նշվում է, որ «Բարսելոնան» նախապես ցանկացել է ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել Ֆլիկի հետ, սակայն գերմանացին դրան կողմ չի եղել։ Ի դեպ, մամուլի ասուլիսներից մեկում նա նշել է, որ իրեն դուր չեն գալիս երկարաժամկետ պայմանագրերը։
Ներկայումս Հանս-Դիտեր Ֆլիկի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։