«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 28-ամյա վինգեր Ռաֆինյայի հետ, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է Esport3-ը։
Աղբյուրի համաձայն՝ ենթադրվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագրում կներառվի փոխհատուցման ընդունելի չափի կետ, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Ընդգծվում է, որ բանակցությունների ընթացքում Ռաֆինյայի շրջապատը «բլաուգրանայից» ավելի բարձր աշխատավարձ է խնդրել, քան նրանք կարողացել են վճարել։ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ասել է, որ ակումբը պատրաստ է հարձակվողին թույլ տալ գնալ այնպիսի թիմ, որը նրան կառաջարկի իր ուզած աշխատավարձը, սակայն այդ թիմը պետք է գնի Ռաֆինյային 80-90 մլն եվրոյով:
Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։