Մյունխենի «Բավարիան» մտադիր է պահել հարձակվող Լերոյ Սանեին և ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել մինչև 2028 թվականը։ Այս մասին սոցցանցում գրում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը կցանկանար մնալ Մյունխենում, բայց դրա համար նա հավանաբար ստիպված կլինի կրճատել աշխատավարձը: Իր գործող պայմանագրով գերմանացին տարեկան վաստակում է 20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածության մասին տեղեկություններ կային նաև Լոնդոնի «Արսենալից»:
Այս մրցաշրջանում 29-ամյա Սանեն Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 12 խաղ ու մեկ գոլ ունի Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև երկու խաղ և մեկ գոլ Գերմանիայի գավաթում։