«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան նշել է, թե ում է համարում իր կարիերայի լավագույն մարզիչը։
Թեև բրազիլացին, թերևս, իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ, սակայն նա լավագույն մարզիչ է համարում մեկ այլ մասնագետի։
«Լավագույն մարզիչը, ում հետ երբևէ աշխատել եմ, Տիտեն է»,– նշել է 28-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքերը փոխանցում է Managing Barca-ն։
Տիտեն գլխավորել է Բրազիլիայի ազգային հավաքականը 2016-ից 2022 թվականներին, և հենց նրա օրոք է Ռաֆինյան իր նորամուտը նշել հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։