«Լիվերպուլի» 32-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահը նոր պայմանագիր է ստորագրել մերսիսայդցիների հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Հարձակվողի և ակումբի միջև նոր համաձայնագրի պայմանների մասին հայտնել է The Athletic-ի բրիտանացի լրագրող Ջեյմս Փիրսը։
Անգլիական թիմի կազմում Սալահը հաղթել է Անգլիայի առաջնությունը, ներքին բոլոր գավաթները, Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունում:
Այս մրցաշրջանում Մոհամեդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։