Սեսկ Ֆաբրեգասը լավ է աշխատում «Կոմոյի» ղեկին, Ա Սերիայի նորեկը ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
Ըստ Bild-ի՝ Ֆաբրեգասը հայտնվել է «Լայպցիգի» կարճ ցուցակում:
Գերմանական ակումբը ներկայումս թիմի նոր մարզիչ է փնտրում Մարկո Ռոզեից բաժանվելուց հետո:
Միաժամանակ, «Լայպցիգի» ցուցակում կան նաև այլ թեկնածուներ։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ թիմը գլխավորելու մեծ շանսեր ունի Օլիվեր Գլասները, ով ներկայումս մարզում է անգլիական «Քրիսթալ Փելասը»։