Կիսապաշտպան Ջեյմի Բայնո-Գիտենսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:
Այս մասին հայտնում է Sport.Sky-ը։
Ըստ աղբյուրի՝ վինգերն ինքն է որոշել փոխել ակումբային գրանցումը։ «Մեղուների» ղեկավարությունն իր հերթին կքննարկի նրա տեղափոխության առաջարկները։
Մյունխենի «Բավարիան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները, մասնավորապես՝ «Չելսին» հետաքրքրված են Բայնո-Գիտենսի ծառայություններով:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։