Մադրիդի «Ռեալը» ցանկանում է քամբեք կատարել Լոնդոնի «Արսենալի» դեմ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում 0:3 հաշվով պարտվելուց հետո։
Լրագրող Էդու Ագիրեի խոսքով՝ պատասխան խաղից անմիջապես առաջ Մադրիդի «Ռեալի» խաղացողներին կցուցադրվեն էմոցիոնալ մոտիվացիոն տեսանյութեր, որոնք կբարձրացնեն նրանց մարտական ոգին։ Ըստ աղբյուրի՝ հենց այս կերպ են «արքայական» ակումբում փորձում լուծել թիմին մոտիվացնելու խնդիրը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, «Սանտյագո Բեռնաբեուում», Երևանի ժամանակով՝ 23:00-ին։ «Ռեալ Մադրիդ» — «Արսենալ» դիմակայության հաղթողը կիսաեզրափակiչում կհանդիպի ՊՍԺ — «Աստոն Վիլա» զույգի հաղթողի հետ։