Միլանի «Ինտերը» 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասնակիցներից լավագույն թիմը՝ ընդհանուր վազքի ցուցանիշով։
Իտալական թիմի ֆուտբոլիստները Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպմանը վազել են ընդհանուր ավելի քան 125 կմ:
«Բավարիան» այս ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը (123 կմ): Լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնան» (115,7 կմ):
Քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներում ամենա ոչ ակտիվ թիմը Մադրիդի «Ռեալն» էր, որի ֆուտբոլիստներն «Արսենալի» դեմ հանդիպմանը վազել եբ ընդամենը 101 կմ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի 15-ին և 16-ին։