«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը մեծ հավանականությամբ մոտ ժամանակներս նոր խաղային համար կստանա։ 17-ամյա ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս 19 համարի ներքո, սակայն նոր մրցաշրջանից առաջ կարող է ստանալ 10 համարը, հայտնում է լրագրող Տոնի Խուանմարտին։
Նշվում է, որ 10 համարի մարզաշապիկի ներկայիս կրողը՝ Անսու Ֆատին, այս ամառ կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնի է, Յամալը կարող էր դառնալ կատալոնական գրանդի նոր 10 համար դեռևս ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ, սակայն նա հրաժարվեց Ֆատիի նկատմամբ հարգանքից ելնելով։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։