82 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Լեո Բենհակերը, ում մահվան կապակցությամբ «սերուցքայինները» ցավակցություն են հայտնել։
««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և նրա տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են Մադրիդի «Ռեալի» պատմական մարզիչ Լեո Բենհակերի մահվան համար, որը գլխավորել է մեր թիմը 1986-ից 1989 թվականներին և 1992-ին»,- ասվում է «սերուցքայինների» տարածած հայտարարությունում։
Բենհակերի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը, երկու անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը։ Իսպանական գրանդից բացի, հոլանդացի մասնագետը գլխավորել է նաև «Այաքսը», «Ֆեյենորդը», «Վիտեսն» ու ևս այլ թիմեր։