Իսպանիայի սպորտային դատարանը կարգապահական վարույթ է հարուցել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի դեմ՝ Մադրիդի «Ռեալի» բողոքի հիման վրա։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մադրիդյան ակումբը դիմել է Մարզական բարձրագույն խորհրդին (CSD)՝ մեղադրելով Տեբասին 2023 թվականի ապրիլին անցկացված մրցավարության վերաբերյալ ակումբների անանուն հարցման գաղտնիությունը խախտելու մեջ։
Բողոքի պատճառ է հանդիսացել Լա Լիգայի նախագահի՝ փետրվարի 3-ին հրապարակված թվիթը, որտեղ նա բացահայտել է «Ռեալի» գաղտնի քվեարկության արդյունքները։
ՔՀԿ-ն բողոքի գրանցումից հետո հանձնարարել է Մարզական տրիբունալին (TAD) հետաքննություն սկսել Տեբասի հնարավոր խախտման վերաբերյալ։ Այսօր՝ ապրիլի 10-ին պաշտոնապես հարուցվել է կարգապահական վարույթ։
Մադրիդի «Ռեալը» պնդում է, որ Տեբասը խախտել է Լա Լիգայի կանոնադրության 19-րդ հոդվածով ամրագրված գաղտնիության իրավունքը։
Իսպանական սպորտային օրենսդրությամբ, Գլխավոր ասամբլեայի որոշումներն ու կանոնադրական նորմերը չկատարելը դիտարկվում է որպես լուրջ խախտում։ Այս պարագայում Տեբասին կարող է սպառնալ 2,5-ից մինչև 15 տարի ժամկետով բոլոր մարզական պաշտոններից զրկում կամ Լա Լիգայի նախագահի պաշտոնից ազատում, ինչպես նաև 3000-ից 30 000 եվրոյի չափով տուգանք։