Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է իրավական պայքարը «ՊՍԺ»-ի դեմ։ Ֆուտբոլիստը նախկին ակումբից ցանկանում է ստանալ 55 միլիոն եվրո՝ աշխատավարձի և բոնուսների հետ կապված։
Ակումբն իր հերթին հրաժարվում է վճարել նշված գումարը՝ նշելով, որ Մբապեի անվճար հեռանալու պատճառով ակումբը պարտական չէ որևէ բան։
Մինչդեռ, ըստ եվրոպական ԶԼՄ-ների, Մբապեի իրավաբանական թիմի նախաձեռնությամբ դատական գործընթացի շրջանակում ՊՍԺ-ի մի շարք բանկային հաշիվներ սառեցվել են։
«Մենք պատրաստվում ենք հարձակման անցնել», – հայտարարել է ֆուտբոլիստի իրավաբանը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։