Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան և ավագ Էմրե Ջանը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղի մասին (0:4):
«Մենք լավ չխաղացինք: Մենք շատ մեղմ էինք, բավականաչափ համախմբված չէինք և հասարակ սխալներ թույլ տվեցինք: Այս մակարդակում խստորեն պատժվում ես դրա համար, և այդպես մենք հասանք այսօրվա արդյունքին», — Ջանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Բորուսիա» Դորտմունդ առաջին հանդիպումը կայացել է նախօրեին՝ ապրիլի 9-ին, Բարսելոնայի «Օլիմպիական Լյուիս Կոմպանիես» մարզադաշտում (Իսպանիա): Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4։0 հաշվով հաղթանակով: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Դորտմունդում (Գերմանիա):