Հայաստանում ապրիլի 13-19-ն անցկացվելիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստանի հավաքականում ընդգրկվել է 21 հոկեյիստ։ Բոլոր խաղացողները ներկայացնում են Հայաստանի հոկեյի լիգայի ակումբները։ Այս մասին հայտնում է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Դարպասապահներ՝ Արտյոմ Պուտուլյան («Պղպեղներ»), Հարություն Բալույան («Փյունիկ»), Դմիտրի Մազանկո («Պղպեղներ»),
Պաշտպաններ՝ Էդուարդ Մալաքյան («Փյունիկ»), Սամվել Դավթյան («Պղպեղներ»), Արման Ենոքյան («Առյուծներ»), Սերգեյ Խուդյակով («Պղպեղներ»), Պյոտր Լեբեդև («Փյունիկ»), Ալեքսեյ Իվանով («Փյունիկ»), Ալբերտ Գևորգյան («Առյուծներ»),
Հարձակվողներ՝ Արտյոմ Կուզնեցով («Առյուծներ»), Իգոր Կրիվիխ («Փյունիկ»), Մաքսիմ Կուզնեցով («Առյուծներ»), Արսեն Ամբարձումյան («Առյուծներ»), Սեյրան Սաղաթելյան («ԲԿՄԱ»), Տիգրան Մանուկյան («Փյունիկ»), Վալենտին Կովալենկո («Փյունիկ»), Սերգեյ Կուզմինով («Պղպեղներ»), Արսեն Ասատրյան («Փյունիկ»), Էրիկ Միքայելյան («Առյուծներ»), Պավել Եղիազարյան («Պղպեղներ»):
Թիմի ավագ է նշանակվել Էդուարդ Մալաքյանը, իսկ նրա օգնականներ՝ Մաքսիմ Կուզնեցովը և Պյոտր Լեբեդևը։
Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը՝
Ապրիլի 13, ժամը 20:00՝ Հայաստան-Մալայզիա
Ապրիլի 14, ժամը 20:00՝ Ուզբեկստան-Հայաստան
Ապրիլի 16, ժամը 20:00՝ Քուվեյթ-Հայաստան
Ապրիլի 17, ժամը 20:00՝ Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն
Ապրիլի 19, ժամը 17:00՝ Ինդոնեզիա-Հայաստան
Բոլոր խաղերը կանցկացվեն Գեղասահքի և հոկեյի դպրոցի սահադահլիճում, հասցե՝ Ծովակալ Իսակովի 27/10: