ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում։
Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Աստոն Վիլայի» դեմ խաղում, որն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Բացի վրաց ֆուտբոլիստից, հավակնորդների ցանկում է հայտնվել նաև անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, ով երկու գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» դեմ խաղում, «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով նույնպես երկու գոլի հեղինակ է դարձել «Բորուսիայի» դեմ խաղում, ինչպես նաև «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին, որը մասնակցել է «Բավարիայի» դեմ ամբողջ խաղին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան հաջորդ շաբաթ՝ ապրիլի 15-ին և 16-ին։