«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել 2024/25 թվականների ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին խաղում, որն ավարտվել է կատալոնացիների ջախջախիչ հաղթանակով՝ 4:0:
Այսպիսով, 36-ամյա լեհ հարձակվողը ունիկալ ցուցանիշ է գրանցել, որին ոչ ոք երբեք չէր հասել եվրագավաթների գլխավոր մրցաշարում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին խաղացողը, ով մեկ մրցաշրջանում 10-ից ավելի գոլ է խփել երեք տարբեր թիմերի՝ Դորտմունդի «Բորուսիայի», Մյունխենի «Բավարիայի» և «Բարսելոնայի» կազմում։
Ընդհանուր առմամբ, Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում խփել է 105 գոլ։ Նա մրցաշարի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն է Կրիշտիանու Ռոնալդուից (140) և Լիոնել Մեսսիից (129) հետո։