Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», իսկ թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին անցկացրեց իր 21-րդ հանդիպումը կատալոնական ակումբում։
Շչեսնին, ով ավարտել էր կարիերան 2024-ի օգոստոսին, ընդունել էր «Բարսելոնայի» առաջարկը նույն տարվա հոկտեմբերին՝ թիմին միանալ կարճաժամկետ պայմանագրով, երբ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծանր վնասվածք ստացավ։
Լեհ դարպասապահի մասնակցությամբ թիմը տարել է 18 հաղթանակ և 3 խաղ ավարտել ոչ ոքի։ Նա արդեն ունի 11 «չոր» խաղ այս մրցաշրջանում, իսկ ընդհանուր առմամբ բաց է թողել 18 գոլ։