Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան Ռաֆինյան, Լամին Յամալը, ինչպես նաև դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին։
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։
Տեսանյութերը՝ այստեղ