«Մանչեսթեր Յունայթեդը» ապրիլի 10-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կանցակցնի «Լիոնի» հետ։ Հանդիպումից առաջ կոնֆլիկտ է ծագել Անդրե Օնանայի եւ Նեմանյա Մատիչի միջև։
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահն ասել է, որ իրենց թիմը զգալիորեն ուժեղ է «Լիոնից»: Սերբ կիսապաշտպանը որոշեց պատասխանել։ Մատիչն ընդգծել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն դարպասապահներից մեկն իրավունք չունի նման հայտարարություններ անել։ Օնանան նույնպես չի լռել և սոցիալական ցանցում պատասխանել է.
«Ես երբեք անհարգալից վերաբերմունք չէի դրսևորի մեկ այլ ակումբի նկատմամբ։ Մենք գիտենք, որ վաղը մեզ բարդ հանդիպում է սպասվում ուժեղ մրցակցի դեմ։ Մենք կենտրոնացած ենք մեր երկրպագուներին գոհացնելու վրա:
Առնվազն ես գոնե գավաթ եմ նվաճել աշխարհի լավագույն ակումբի հետ։ Ոմանք չեն կարող նույնը ասել»,- գրել է Անդրե Օնանան։