Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Միլանի «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպման արդյունքի մասին (1:2):Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։
«Մենք հնարավորություններ ստեղծեցինք մինչև վերջ, բայց վերջնական հաշիվը միշտ չէ, որ արդար է: Փաստորեն, միայն առաջին խաղակեսն է մեզ հետ մնում: Եվ ոչ ոք ընդմիջման չի գնում 1:2 հաշվով՝ ասելով. «Վե՛րջ, ես հանձնվում եմ, արի գնանք տուն»: Մենք հավատում ենք Միլանում հաղթանակին»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Ինտեր» խաղը կայացել է նախօրեին՝ ապրիլի 8-ին, Մյունխենի «Արենա» մարզադաշտում և ավարտվել է միլանյան թիմի՝ 2:1 հաշվով հաղթանակով։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։