Այսօր երեկոյան NHL-ի կանոնավոր առաջնությունում անցկացվել է մի քանի հանդիպում, որոնցից մեկն իսկապես պատմական էր:
«Վանքուվերը» լրացուցիչ ժամանակից հետո կարողացավ հյուրընկալվելիս 6-5 հաշվով հաղթել «Դալլասին»։
Բայց այս հանդիպման ընթացքը զարմանալի էր:
Բանն այն է, որ եզրափակիչ ազդանշանից մեկ րոպե առաջ «Վանքուվերը» 2-5 հաշվով պարտվում էր «Դալլասին»։ Բայց թիմը կարողացավ հրաշքով երեք գոլ խփել մեկ րոպեից պակաս ժամանակում և հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ:
Իսկ լրացուցիչ ժամանակում «Վանքուվերը» հաղթեց Կիֆեր Շերվուդի դիպուկ հարվածի շնորհիվ։ Կանադական թիմն առաջինն է մրցաշարի պատմության մեջ, որը կարողացել է 1 րոպում երեք գոլ խփել՝ երեք գոլի տարբերությամբ պարտվելիս և հետո հաղթել հանդիպումը։