Անգլիական «Ռեքսեմ» ակումբը մտադիր է Զլատան Իբրահիմովիչին կարիերան վերսկսելու առաջարկ անել։
Թիմի ներկայիս սեփականատերերը հավակնոտ ծրագրեր ունեն ակումբի զարգացման համար և հույս ունեն, որ ի վերջո դուրս կգան Պրեմիեր լիգա:
«Ռեքսեմի» նախկին ֆուտբոլիստ Մետ Յանսենն ասել է, որ ակումբը պատրաստ է մեծ գումար ծախսել՝ 40-ամյա շվեդին խաղադաշտ վերադարձնելու համար:
«Դա կլիներ Հոլիվուդ, և նրան դա դուր կգա, այնպես չէ՞»,- Յանսենի խոսքերը մեջբերում է Goal-ը։