«Արսենալը» պատրաստ է մոտ 120 միլիոն եվրո վճարել նոր հաձակվողի համար, սակայն տրանսֆերը դժվար կլինի իրականացնել:
Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը 7-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ինտերում» և թիմի ավագն է։
Այնուամենայնիվ, լուրերը պարբերաբար կապում են նրան այլ թոփ-ակումբների, մասնավորապես՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների հետ:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել Մարտինեսի հետ։
«Ինտերը» չի ցանկանում կորցնել իր առաջատարին, որի հետ նոր պայմանագիր է կնքել անցյալ ամառ՝ մինչև 2029 թվականի կեսերը։