Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումից առաջ խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ իր երկխոսության մասին։
Հանդիպումն ավարտվել է լոնդոնցիների՝ 3-0 հաշվով հաղթանակով։
«Ես Մբապեին ոչ մի վատ բան չեմ ցանկանում, բայց այսօր նրան ասացի. «Խնդրում եմ, ես չեմ ուզում քեզ տեսնել», — Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։
Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին։