Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ինտերի» դեմ առաջին խաղում իր իսկ բաց թողած հնարավորությունների մասին։
Գերմանական թիմի համար տնային հանդիպումն ավարտվել է պարտությամբ՝ 1։2 հաշվով։
«Նման բաներ հաճախ չեն պատահում, բայց սա հարձակվող լինելու մի մասն է: Պետք է ընդունել թե՛ վերելքները, թե՛ անկումները. յուրաքանչյուր ֆուտբոլիստ բախվում է դրան: Ես ուրախ եմ, որ իմ պահերն ունեցա: Ես կմասնակցեմ «Բորուսիայի» դեմ խաղին նույն վստահությամբ և հուսով եմ, որ կկարողանամ անունս գրել խաղի արձանագրության մեջ»,- Քեյնի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Միլանում (Իտալիա):