«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր կարծիքով, որ իր թիմը ֆավորիտ է համարվելու ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա դիմակայությունում։
«Ես միշտ ասել եմ, որ կարելի է երազել, բայց դա երկրպագուների համար է: Խաղացողներն ու մարզիչները պետք է իրատես լինեն: Մենք այստեղ ենք, որովհետև քրտնաջան աշխատեցինք և ցանկանում ենք առաջ շարժվել, այս տարի ոչ մի խաղ չենք պարտվել և ցանկանում ենք այդպես շարունակել: Այնուամենայնիվ, մենք պետք է իրատես լինենք», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնա»-«Բորուսիա» Դորտմունդ առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, և կմեկնարկի ժամը 23։00-ին։