Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, 1-ին հանդիպում
«Արսենալ» — «Ռեալ»՝ 3:0
Գոլերը՝ Ռայս (58′, 70′), Մերինո (75′)
Հեռացում՝ Կամավինգա (90+4′)
Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ընդունեց Մադրիդի «Ռեալին»։
Հանդիպումն ավարտվեց լոնդոնյան ակումբի հաղթանակով՝ 3:0: Դուբլ ձևակերպեց Դեկլան Ռայսը, ով 2 անգամ տուգանային հարվածով խոցեց գնդակը Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Միկել Մերինոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։
Ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-ի
Հանդիպման տեսանյութը
Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։