«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է մյունխենյան թիմի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մյուլերը այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»։
«Նոյերը, ցավոք, վնասվածքի պատճառով չի խաղա (Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ինտերի» դեմ): Բայց կլինի Մյուլերը՝ եզակի չեմպիոն և մարտիկ, ով օրինակ է ծառայում բոլորին: Նա այնքան երիտասարդ չէ, որքան Մուսիալան, բայց Թոմասի փորձն անգնահատելի է: Վստահ եմ, որ նա ցանկանում է լավագույնս ավարտել կարիերան՝ տանն անցկացվող Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակով»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
35-ամյա Մյուլերը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2000 թվականից՝ մյունխենցիների հիմնական կազմի հետ նվաճելով 32 գավաթ, այդ թվում՝ 2014 թվականին Գերմանիայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունը: