2024 թվականի դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսիի» ուկրաինացի վինգեր Միխայլո Մուդրիկի դոպինգ թեստը դրական է եղել։ Ֆուտբոլային հասարակությունն ու խաղացողը երկար ժամանակ սպասում էին B նմուշի արդյունքներին, և լրագրող Իգոր Ցիգանիկի խոսքով՝ դրանք արդեն ստացվել են։
Ինչպես տեղեկացնում է լրագրողը իր YouTube-յան ալիքում, երկրորդ նմուշի արդյունքը նույնպես դրական է եղել։ Ներկայումս Մուդրիկի կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։ Քանի դեռ այս հարցի շուրջ վերջնական որոշում չի կայացվել, դոպինգ թեստի արդյունքը պաշտոնապես չի հայտարարվում։
Նշենք, որ Միխայիլին սպառնում է մինչև չորս տարվա որակազրկում՝ արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար։
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։