Հոկեյի Հայաստանի հավաքականը Instagram-յան էջում ներկայացրել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության համար նախատեսված համազգեստը։
Առաջնությունը կանցկացվի Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ այժմ վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում մեր ընտրանին։
Посмотреть эту публикацию в Instagram
Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը՝
Ապրիլի 13, ժամը 20:00՝ Հայաստան-Մալայզիա
Ապրիլի 14, ժամը 20:00՝ Ուզբեկստան-Հայաստան
Ապրիլի 16, ժամը 20:00՝ Քուվեյթ-Հայաստան
Ապրիլի 17, ժամը 20:00՝ Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն
Ապրիլի 19, ժամը 17:00՝ Ինդոնեզիա-Հայաստան
Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։