«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան սկսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հնարավոր փոխարինող փնտրել:
Լապորտան կարծում է, որ լեհ ֆուտբոլիստին իդեալական փոխարինողը կլինի Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Հիշեցնենք, որ Ալվարեսն այս մրցաշրջանից առաջ է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Ատլետիկո»։