«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին հիշել է «Բարսելոնայի» հետ դիմակայությունը Լիոնել Մեսսիի և Պեպ Գվարդիոլայի օրոք։
«Յուրաքանչյուր այլ թիմի դեմ հանդիպումներում ես վստահ էի, որ կհաղթենք, բայց ոչ «Բարսելոնային»:
Իմ աչքում «Բարսելոնան» լավագույն թիմն է, իսկ Մեսսին՝ լավագույն ֆուտբոլիստը: Այն, ինչ նա արեց, անհավանական էր», — Ռունիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» երկու պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայի» դեմ հանդիպումներում: Երկու եզրափակիչներում էլ Մեսսին մեկական գոլ խփեց։