«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ բարձրակարգ ակումբում։
33-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ, նրա պայմանագիրը «Սիթիի» հետ չի երկարաձգվի:
Բելգիացին վաղուց պահանջված է Սաուդյան Արաբիայում, սակայն Եվրոպայում ևս կան ակումբներ, ովքեր ցանկանում են կիսապաշտպանին իրենց կազմում տեսնել։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, ՊՍԺ-ն հետաքրքրված ֆուտբոլիստի տեղափոխությամբ:
Կևին Դե Բրույնեն տասը տարի է, ինչ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ Հունիսին նա կդառնա 34 տարեկան։