«Մանչեսթեր Սիթին» հույս ունի ձեռք բերել նոր կիսապաշտպանի՝ որպես Կևին Դե Բրույնեին փոխարինող:
Բելգիացին վերջերս հայտարարեց ամռանն ակումբից հեռանալու մասին:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, «Քաղաքաբնակները» համարում են «Բայերից» Ֆլորիան Վիրցին որպես Դե Բրույնեի իդեալական փոխարինող:
Ըստ Sunday Mirror-ի՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ծախսել 100 միլիոն ֆունտ (գրեթե 120 միլիոն եվրո): Գործող պայմանագիրը Ֆլորիան Վիրցին կապում է «Բայերի» հետ մինչև 2027 թվականի կեսերը: