«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ինչ պետք է անի իր թիմը՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» հաղթելու համար։
«Նախ, մենք պետք է հավատանք, որ մենք նրանցից լավն ենք:
Առաջինից մինչև վերջին վայրկյանը: Մենք լավ գիտենք, որ Չեմպիոնների լիգայում հանդիպումների ճակատագիրը որոշվում է առանձին պահերին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչի «Ռեալ»-«Արսենալ» առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 8-ին։