Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը բարձր մակարդակով է հանդես գալիս «Սանդերլենդում»: Եվ նրա տրանսֆերին արդեն հավակնում են գրանդ ակումբներ։
Ըստ Football Insider-ի, «Սանդերլենդը» «Չելսիին» հայտնել է այն գումարի մասին, որի դիմաց պատրաստ են բաց թողնել Ջոբ Բելինգհեմին՝ 20 միլիոն եվրո և ավելի։
Բանակցությունները դեռ վաղ փուլում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Բայերը» և «Բորուսինա»։