ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C3 խմբի երրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնի «Ֆուտբոլի ակադեմիայում» 1:3 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էմի Թոմփսոնը, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Շարլոտ Շմիտը։ Մեր ընտրանու միակ գոլը հեղինակեց Սվետլանա Ղարագյոզյանը։
Նշենք, որ սա Հայաստանի կանանց հավաքականի առաջին պարտությունն էր խմբային փուլում։ Նախորդ երկու խաղերում մեր ընտրանին ցույց էր տվել 100 տոկոսանոց արդյունք։
ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C3 խմբի աղյուսակը՝ ստորև․