Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ գոլահար Վիկտոր Գյոկերեշը «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է առաջիկա ամռանը։ Այս ամսին հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ օրեր առաջ շվեդ հարձակվողի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել «Արսենալի» ղեկավարների հետ։
Նշվում է, որ նրանք շատ գոհ են եղել բանակցությունների ընթացքից և խորհուրդ են տվել 26-ամյա խաղացողին լրջորեն դիտարկել «Արսենալ» տեղափոխվելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտորը «Սպորտինգի» կազմում անցկացրած 43 խաղում խփել է 43 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։