Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը կարող է կարիերան շարունակել Լա Լիգայի մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ «Ներքնագործները» Սիմոնին դիտարկում են որպես սլովենացի Յան Օբլակի փոխարինող, որը վերջերս դարձավ 32 տարեկան։
Սիմոնը բասկյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2029 թվականի հունիսին։ Transfermarkt-ը 27-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։