Իտալական «Նապոլիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ծրագրում է հայրենիք վերադառնալ հաջորդ ամառ։
Ավելի վաղ Corriere dello Sport-ին տված հարցազրույցում Լուկակուն ասել էր, որ կարիերան կավարտի «Անդերլեխտում»:
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա հարձակվողը ցանկանում է Աշխարհի առաջնությունից հետո վերադառնալ հարազատ ակումբ՝ որդուն տված խոստումը կատարելու համար։
Նշենք, որ Լուկակուի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։